Երևանում կանցկացվի ԵՏՄ ժողովուրդների մշակութային, գիտական և պատմական միաբանության գործոնների Միջազգային երիտասարդական կոնֆերանսը

22.04.2016, 17:54
Երևանում ապրիլի 28-ից մայիսի 1-ը տեղի կունենա «ԵՏՄ ժողովուրդների մշակութային, գիտական և պատմական միաբանության գործոնները» թեմայով Միջազգային երիտասարդական կոնֆերանսը:
Երևանում կանցկացվի ԵՏՄ ժողովուրդների մշակութային, գիտական և պատմական միաբանության գործոնների Միջազգային երիտասարդական կոնֆերանսը

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում ապրիլի 28-ից մայիսի 1-ը տեղի կունենա «ԵՏՄ ժողովուրդների մշակութային, գիտական և պատմական միաբանության գործոնները» թեմայով Միջազգային երիտասարդական կոնֆերանսը:

Միջոցառումը կանցկացվի 2016 թ.-ին Տուրիզմի միջազգային ռուսական ակադեմիայի մասնաճյուղի` Տուրիզմի հայկական ինստիտուտի հարթակում` ԱՊՀ մասնակից-երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) աջակցությամբ իրականացվող միջոցառումների ծրագրի համաձայն:

Կազմակերպիչներն են «Պատմության պահպանման աջակցման համախոհների միություն» հասարակական կազմակերպությունը («Պատմություն և միավորում»), Հայաստանի ձեռնարկատերերի և գործարարների (գործատուերի) միությունը և Տուրիզմի հայկական ինստիտուտը:

Կոնֆերանսի պաշտոնական մասնակիցներն են գիտության, մշակույթի, կրթության ոլորտների երկտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և ԵՏՄ պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի երիտասարդական քաղաքականության ներկայացուցիչները:

Կոնֆերանսի նպատակն է մշակութային, գիտական և մարդասիրական ոլորտներում ձևավորել երիտասարդական երկխոսություն, որը ԵՏՄ երկրների տնտեսական համագործակցության հիմք կդառնա:

«ԵՏՄ-ի միասնական տնտեսական, սոցիալական, մշակութային տարածքը նոր ներդրումային հնարավորություններ է բացում` գիտության, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում նախագծերի իրականացման համար», - նշել է «Պատմություն և Միավորում» կազմակերպության նախագահ, Տուրիզմի միջազգային ռուսական ակադեմիայի մասնաճյուղի` Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը:

Նրա խոսքով, կոնֆերանսի շրջանակում կքննարկվեն երիտասարդների ինտեգրման ներուժի խնդիրները, ԵՏՄ երկրների պատմության, գիտության, մշակույթի, կրթության և զգոսաշրջության զարգացման միտումները ժամանակակից ընդհանուր տնտեսական տարածության շրջանակում։

Նա ավելացրել է, որ կքննարկվեն ոչ միայն մարդասիրական ուղղվածության, այլ նաև տնտեսական հարցեր, որոնք վերաբերում են միջին և փոքր բիզնեսին, մաքսային գործին:

Կոնֆերանսի աշխատանքին կմասնակցեն նաև Հնդկաստանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ցանկություն են հայտնել Իրանի և Չինաստանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Կոնֆերանսի արդյունքների հիման վրա նախատեսվում է հրատարակել զեկույցների թեզիսների ժողովածու: -0-