415.24
4.83
386.52
+15
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում հակառուսական հանրահավաքի մասնակիցները փորձել են մոտենալ նախագահի նստավայրին

20:24
22 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երևանում հակառուսական հանրահավաքի մասնակիցները փորձել են մոտենալ նախագահի նստավայրին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը դեպքի վայրից։

«Մենք ենք տերը մեր երկրի» ակցիայի կազմակերպիչները կոչ են անում հայկական իշխանություններին ձեռնպահ մնալ ղարաբաղյան հարցի շուրջ որևէ փաստաթղթի ստորագրումից, պահպանել Ղարաբաղի ստատուս–քվոն, բացառել տարածքների զիջումները։ Ակցիայի մասնակիցները մեղադրում են Ռուսաստանին ղարաբաղյան հակամարտության սրման մեջ։ 

Նրանք պահանջում են նաև 30 հազարական դոլար վճարել զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես հաև յուրաքանչյուր հայ օլիգարխից (որոնց ցուցակը նրանք ևս ներկայացնում են) հավաքել 5 մլն դոլար, որոնք, ցուցարարների կարծիքով, հարկավոր է փոխանցել երկրի բյուջե` հրատապ հարցերը լուծելու համար։

Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի և ուրիշների հրաժարականը։

Ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքից հետո փորձել են շարժվել դեպի նախագահի նստավայր, որը գտնվում է Բաղրամյան պողոտայում` ՀՀ նախագահին իրենց պահանջները ներկայացնելու համար։

Սակայն ոստիկանությունը փակել է Բաղրամյան պողոտան, ինչի հետևանքով սկսվել է քաշքշուկ։ Ցուցարարներից մեկը հարվածել է ոստիկաններից մեկի մեջքին, ինչից հետո նրան հեռացրել են ամբոխից։ Բերման են ենթարկվել նաև մի քանի ցուցարարներ։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության լրացուցիչ ուժերը հեռացրեցին ակցիայի մասնակիցներին փողոցի երթևեկելի հատվածից։ Փողոցի երթևեկությունը վերականգնվել է։

Մետրոպոլիտենի գնացքները որոշ ժամանակ չեն կանգնել «Մարշալ Բաղրամյան» կայարանում` բացատրելով դա տեխնիկական պատճառներով։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ