Երևանում և մարզերում նոր արագաչափեր և տեսախցիկներ կգործարկվեն

04.10.2017, 14:41
Երևանում և մարզերում կգործարկվեն նոր արագաչափ սարքեր և տեսախցիկներ։
Երևանում և մարզերում նոր արագաչափեր և տեսախցիկներ կգործարկվեն

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում և մարզերում նոր արագաչափեր և տեսախցիկներ կգործարկվեն։

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Загружается новость ... "Лево"

Մասնավորապես, 2017 թվականի հոկտեմբերի 9-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

- Արարատի մարզի Մասիս քաղաքի Երևանյան խճուղի (թիվ 153 տան հարակից ճանապարհահատված). 1 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

- Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի (թիվ 123 տան հարակից ճանապարհահատված)՝ 1 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

- Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնք (Նոր թաղ,1-ին փող. թիվ 55 տան հարակից ճանապարհահատված)՝ 2 արագաչափ` յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

- Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի վարչական տարածքում գործող արագաչափ սարքի միջոցով կարձանագրվեն երկու ուղղություններով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը:

- Նույն օրը կգործարկվեն Երևան քաղաքի Ադոնցի-Ղափանցյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:

«Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները», – նշվում է ՃՈ տարածած հաղորդագրության մեջ։–0–