Երևանում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներն անժամկետ նստացույց են կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներն անժամկետ նստացույց են կազմակերպել Ազատության հրապարակում։
Երեքշաբթի «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատը հայտարարեց, որ կազմակերպում է բողոքի շուրջօրյա ակցիաներ։
«Նոր Հայաստան» ճակատը, որը միավորում է մի շարք ընդդիմադիր գործիչների, ցանկանում է խափանել դեկտեմբերի 6–ին նախատեսած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը նախատեսում է անցում խորհրդարանական իշխանավարման։
Ցուցարարները կփոխարինեն միմյանց նստացույցի դեպքում, իսկ չորեքշաբթի ժամը 18։00–ին կկազմակերպվի նոր հանրահավաք։ Խոստացված վրանները հրապարակում դեռ չեն երևում։
Երեքշաբթի ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում բողոքի ակցիայի մասնակիցներին սթափության կոչ է անում և պահանջում ձեռնպահ մնալ սադրանքներից։–0–