416.92
4.78
387.22
+29
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում «Ապագայի քաղաք» է կառուցվում (ՎԻԴԵՈ)

11:27
07 Սեպտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Ջրվեժ թաղամասում նախատեսվում է իրականացնել ՏՏ ոլորտի ամենախոստումնալից նախագծերից մեկը` «Ինժեներական քաղաքը»։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նախօրեին այցելել է «Ինժեներական քաղաք», հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Տարածքում արդեն պատրաստ են և գործում են երկու թանգարաններ, գրադարան, գրեթե ավարտին է հասցվում ինժեներական ընկերությունների համար նախատեսված գրասենյակային շենքի շինարարությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Կատարված աշխատանքը և ապագա ծրագրերը նախարարին ներկայացրեց «Նեյշնլ Ինսթրումենթս Հայաստան» ընկերության ղեկավար Արամ Սալաթյանը։

Տիեզերքի թանգարանում բացառիկ նմուշներ են։ 1962-ին արձակված «K2» հրթիռային աստղադիտարանի վայրէջքային հատվածը, մի դետալ «Միր» հրթիռից, հայտնի ու ականավոր հայ գիտնականնների լուսանկարներ, կենսագրականներ, այն ամենը, ինչ հայ անունը կապում է տիեզերքի բացահայտման դժվարագույն գործին։

Այստեղից տպավորված են հեռանում անգամ անվանի տիեզերագնացներն ու աստղագետները` չմոռանալով պատին թողնել իրենց հիացմունքի խոսքերն ու ստորագրությունը։

Մյուսը Գիտության ու տեխնիկայի թանգարանն է։ Մուտքի մոտ հյուրերին դիմավորում է հայկական արտադրության առաջին և միակ մեքենան`70-ականների «Երազը»։

Խորհրդային միության Սիլիկոնյան հովտի` Խորհրդային Հայաստանի ինժեներական և գիտական ներուժն ամփոփված է Գիտության ու տեխնիկայի թանգարանի այս նմուշներում ու լուսանկարներում, որոնք կարճ ժամանակում մեկիկ-մեկիկ հավաքվել են հանրապետության բոլոր մարզերից, մեծ ու փոքր քաղաքներից ու գյուղերից։

Կենցաղային իրեր, չափիչ սարքեր, «Կռունկ» մակնիշի կիթառների նմուշներ... բոլորն էլ՝ արտադրված Հայաստանում։

Թանգարանի նմուշների կողքին կարելի է գտնել հայկական արտադրության էլեկտրական մեքենայի նախատիպը ներկայացնող լուսանկարներ։ Առաջադեմ աշխարհում այսօր նորաձև էլեկտրական մեքենայի գաղափարը հայ ինժեներները մտահղացել են դեռևս 70-ականներին։

«Ինժեներական քաղաք» նախագիծը դեռ առջևում է։ Նախատեսվում է ստեղծել մի էկոմիջավայր, որտեղ ինժեներական ընկերությունները կարարեն նոր գաղափարներ, իրենցից երիտասարդներին կօգնեն սովորել ու փորձ ձեռք բերել և կվերականգնեն Հայաստանի գիտատեխնիկական համբավն ամբողջ աշխարհում։


Ինժեներական քաղաքի կառուցման սպասումով տասնյակ ինժեներական  ընկերություններ գործում են ՁԻՀ բիզնես կենտրոնում։ 

«Այս փոքրիկ սենյակներում իրապես մեծ գործեր են կատարվում»,- ասում է Արամ Սալաթյանը։

Երիտասարդ, բայց արդեն փորձառու ինժեներները նախարարին պատմել են իրագործած նախագծերի, տեխնոլոգիական նոր միտումների վերաբերյալ իրենց հետազոտությունների մասին. 5G ցանցից մինչև ինքնակառավարվող մեքենա ու արհեստական բանականություն։

Նախարարը հետաքրքրվել է, թե ինչ կիրառական գործածություն ունեն հայ ինժեներների մշակած լուծումները։

«Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համակարգային ինժեներ Ավագ Ծատուրյանը նախարարին ներկայացրել է ինքնակառավարվող մեքենայի աշխատանքի հայեցակարգն ու այդ ուղղությամբ իրենց առաջարկած լուծումները:

Արամ Սալաթյանի համոզմամբ՝ հայ ինժեներները քայլում են ժամանակին համընթաց, և իրենց մասնագիտական որակներով կարող են մրցել աշխարհի զարգացած երկրների մասնագետների հետ։ Սակայն նոր ինժեներներ կրթելու և պրոֆեսիոնալներին առաջ մղելու համար «Ինժեներական քաղաքը» կարող է մեծ քայլ առաջ լինել։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով