Երևանի քաղաքապետի ընտրությունները չկայացան

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր նախատեսված Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները չկայացան։
Հիշեցնենք, որ հուլիսի 9–ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել։
Այսօր նախատեսված Ավագանու նիստին քվորում չի ապահովվել։ Ըստ օրենքի՝ ընտրություններին ներկա պետք է լինեին ավագանու անդամների կեսից ավելին, սակայն նիստին ներկա էին միայն «Երկիր ծիրանի» խմբակցության 3 անդամները, անկախ ավագանու անդամ Հայկ Պետրոսյանն ու փոխքաղաքապետ Կամո Արեյանը։
Արեյանը նիստի սկզբում նշեց, որ քվորում չի ապահովվել ու հայտարարեց 30 րոպե ընդմիջում։
Ընդմիջումից վերադառնալուց հետո Արեյանը նշեց, որ եթե ընդմիջումից հետո էլ ավագանու անդամների թիվը բավարար չի լինում, նիստը համարվում է չկայացած։
«Այս պահին Երևանի ավագանու նիստին քվորում չկա, նիստը համարվում է չկայացած»,- հայտարարեց Կամո Արեյանը։
Ըստ օրենքի՝ ընտրություններին ներկա պետք է լինեին ավագանու անդամների կեսից ավելին, սակայն նիստին ներկա էին միայն «Երկիր ծիրանի» խմբակցության 3 անդամները, անկախ ավագանու անդամ Հայկ Պետրոսյանն ու փոխքաղաքապետ Կամո Արեյանը։
Ընտրություններին առաջադրվել է միայն մեկ թեկնածու` Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»)։