Երևանի հյուրանոցներից մեկում տեղադրված ռումբի մասին լուրը կեղծ է եղել

16.08.2018, 00:02
Երևանի հյուրանոցներից մեկում տեղադրված ռումբի մասին լուրը կեղծ է եղել:
Երևանի հյուրանոցներից մեկում տեղադրված ռումբի մասին լուրը կեղծ է եղել
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի հյուրանոցներից մեկում տեղադրված ռումբի մասին լուրը կեղծ է եղել:

Ավելի վաղ նշվում էր, որ օգոստոսի 15-ին, ժամը 21:33-ին քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը և սպառնացել, որ պատրաստվում է ռումբ տեղադրել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի օպերատիվ խմբերը:

«Ժամը 22:20-ին փրկարարներն ավարտել են հյուրանոցից մարդկանց տարհանումը (120 հոգի): Ժամը 23:36-ին աշխատանքներն ավարտվել են. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել», - նշվում է տարածած հաղորդագրությունում:-0-