ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Մասնավորապես, 2015 թ. դեկտեմբերի 4-ին Երևան քաղաքի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ, և այն կդառնա կարգավորվող խաչմերուկ ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով՝ հապաղումներից, հնարավոր խցանումներից և վթարային իրավիճակներից խուսափելու համար։–0–