Վրաստանում կսահմանափակվի հայկական կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը

15.08.2019, 16:12
ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Գուգուտի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը:
Վրաստանում կսահմանափակվի հայկական կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգուտի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը:

Սահմանափակումները պայմանավորված կլինեն Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքներով:

«Հաշվի առնելով ամառային շրջանում զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը և ապրանքների ծավալների աճը, Վրաստանի ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայության տեղեկացնում է, որ հետագայում սահմանահատումն անխոչընդոտ կազմակերպելու նպատակով նախատեսում է վերանորոգել Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն օգոստոսի 19-ից և կավարտվեն աշնանը: Այդ ընթացքում նախատեսվում է վերանորոգել այդ ճանապարահի 85-98-րդ կիլոմետր հատվածը:-0-