Վարդան Պետրոսյանի և ավտովթարի գործով տուժող կողմի միջև համաձայնագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Դերասան Վարդան Պետրոսյանի և նրա մասնակցությամբ ավտովթարից տուժող կողմի միջև այսօր համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Բաղդասարյանի խոսքով` համաձայնագրի բովանդակությունն այն է, որ Վարդան Պետրոսյանը համաձայնում է վճարել 2 միլիոն դրամ գումար, իսկ տուժող կողմը հրաժարվում է բոլոր տեսակի պահանջներից։
Պաշտպանն ավելացրել է, որ որ համաձայնագիրը ստորագրվել է, մնում է, որ դատավորը այն հաստատի մարտի 15-ի նիստում:
Դերասան Վարդան Պետրոսյանը դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման>>
Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։
Նշենք նաև, որ Վարդան Պետրոսյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում:-0-