432.8
4.09
410.12
+7
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկն ու ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը` լավագույն գործընկերներ

14:57
06 Մարտի 2018

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի Արմենիա/. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն ամփոփեց 2017 թ.-ի նոյեմբերի 1-ից 2017 թ.-ի դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածում հայտարարված ապահովագրական պրոդուկտների վաճառքի մրցույթի արդյունքները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Մրցույթն անց էր կացվում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործընկեր 16 ֆինանսական ընկերությունների   միջև: «ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող ճանաչվեց ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից հայտարարված բոլոր 3 անվանակարգերում: «Ապահովագրական պրոդուկտներ վաճառող լավագույն մասնաճյուղ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի «Վանաձոր» մասնաճյուղը, իսկ «Լավագույն վաճառող» անվանակարգում հաղթեց «Վանաձոր» մասնաճյուղի աշխատակցուհի Արմինե Թոմոյանը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող ճանաչվեց գլխավոր անվանակարգում և ճանաչվեց ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության լավագույն գործընկեր: Հաղթողներին հանձնվեցին մրցանակներ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է «Վանաձոր» մասնաճյուղին և, մասնավորապես, աշխատակցուհի Արմինե Թոմոյանին կատարված աշխատանքի գերազանց արդյունքների կապակցությամբ և մաղթում նորանոր հաղթանակներ», - նշում են Բանկից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է համագործակցել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հետ նաև հետագայում և մասնակցել նոր նախագծերին:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: 

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:  ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 46 գրասենյակներ, այդ թվում 18 մասնաճյուղ, 13  գրասենյակ Երևանում, և 33՝  Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքներում: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից: –0– 

 

 

 

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:22
07 Հոկտեմբերի 2023
Ֆասթ Բանկը դարձել է Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը
Համագործակցության շրջանակներում Ֆասթ Բանկի տարբերանշանը ներկայացված է լինելու ֆուտբոլային ակումբի խաղային և մարզումային մարզահագուստի վրա, ինչպես նաև այլ ֆիզիկական և թվային հարթակներում
16:44
06 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի
ՌԴ-ն Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի
13:26
06 Հոկտեմբերի 2023
ՌԴ ՊՆ պատվիրակությունն այսօր կայցելի Երևան
ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան
13:19
06 Հոկտեմբերի 2023
ՀՀ–ում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
ՀՀ–ում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
12:34
06 Հոկտեմբերի 2023
Հայաստանի դպրոցներից մեկի ճաշարանում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել
Հայաստանի դպրոցներից մեկի ճաշարանում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել
12:18
06 Հոկտեմբերի 2023
ՔԿՀ–ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցը կաշառքի դիմաց արգելված իրեր է փոխանցել դատապարտյալին
ՔԿՀ–ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցը կաշառքի դիմաց արգելված իրեր է փոխանցել դատապարտյալին
11:38
06 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ին ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
21:15
05 Հոկտեմբերի 2023
Յուրացրել է 1,4մլրդ դրամ. ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
20:41
05 Հոկտեմբերի 2023
Սահմանազատում՝ հիմնվելով ԽՍՀՄ ԳՇ ամենավերջին քարտեզների վրա. Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո հայտարարություն է հրապարակվել
Սահմանազատում՝ հիմնվելով ԽՍՀՄ ԳՇ ամենավերջին քարտեզների վրա. Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո հայտարարություն է հրապարակվել
19:10
05 Հոկտեմբերի 2023
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ, ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում
18:54
05 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ
19:02
04 Հոկտեմբերի 2023
Գրանադայում շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար, պատրաստ եմ այն ստորագրել. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ Գրանադայում շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար. ՎԻԴԵՈ