Ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակը բարձր է

09.08.2017, 11:03
Ցերեկը կանխատեսվում է 39...41 աստիճան տաքություն։  
Ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակը բարձր է

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Օդերևութաբանները զգուշացնում  են Հայաստանում, այդ թվում Երևանում ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր մակարդակի մասին։

Загружается новость ... "Право"

ՀՀ ԱԻՆ մամուլի հաղորդագրության համաձայն, օգոստոսի 9-ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Օգոստոսի 9-ից 13-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39...41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
 
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:-0-