Տոկիո կմեկնեմ երկրորդ օլիմպիական ոսկու հետևից. Արթուր Ալեքսանյան

18.12.2019, 17:27
Արթուր Ալեքսանյան. Տոկիո կմեկնեմ երկրորդ օլիմպիական ոսկու հետևից
Տոկիո կմեկնեմ երկրորդ օլիմպիական ոսկու հետևից. Արթուր Ալեքսանյան

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) ՀԱՕԿ-ին տված հարցազրույցում պատմել է ավարտին մոտեցող տարվա նվաճումների և մոտակա պլաններ մասին:

Արթուրը ասել է, որ Ղազախստանում կայացած մրցաշարում և Եվրոպական խաղերում լավ մարզավիճակում է եղել, ինչն էլ նրան թույլ է տվել հաղթել: Հետո աշխարհի առաջնության ժամանակ վնասվածք է ստացել, որի պատճառով նրան թույլ չեն տվել շարունակել, չնայած իր կողմից եղել է ցանկություն նույնիսկ վնասվածքով շարունակել գոտեմարտը: Արթուրը համոզված է, որ եթե վնասվածքը չխանգարեր, ապա ինքը կարող էր 4-րդ ոսկե մեդալը նվաճել աշխարհի առաջնությունում։

Արթուրը հայտնել է, որ իր հիմնական նպատակը 2-րդ օլիմպիական ոսկին է և հույս ունի, որ մինչ Տոկիոյում կայանալիք Օլիմպիակն խաղերը կվերականգնի լավագույն մարզավիճակը:

Նա նաև նշեց, որ ցանկություն ունի Օլիմպիական խաղերում հանդիպել իր հիմնական մրցակիցներից մեկին՝ Մուսա Եվլոևին: «Եվ շատ հարցեր կստանան պատասխաններ»,-ասել է Արթուրը:

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը պետք է մրցերՄուսա Եվլոևի հետ Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչին, սակայն վնասվածքի պատճառով հրաժարվեց չեմպիոնի կոչման համար պայքարից:-0-