«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը փորձում է համոզել Ծառուկյանին հետ կանգնել քաղաքականություն վերադառնալու մտադրությունից

21.12.2016, 11:48
Սամվել Կարապետյանը օրեր շարունակ փորձում է Գագիկ Ծառուկյանին համոզել հետ կանգնել քաղաքականություն վերադառնալու մտադրությունից:
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը փորձում է համոզել Ծառուկյանին հետ կանգնել քաղաքականություն վերադառնալու մտադրությունից
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը օրեր շարունակ փորձում է Գագիկ Ծառուկյանին համոզել հետ կանգնել քաղաքականություն վերադառնալու մտադրությունից, հաղորդում է «Ժամանակ» թերթը` հղում անելով իր աղբյուրներին:

Ինչպես նշվում է գրառման մեջ, Կարապետյանն իր հիմնական գործառույթն է համարում վարչապետ Կարեն Կարապետյանի համար ամուր հենարան ստեղծել:

Չի բացառվում, որ մինչև այս շաբաթվա վերջ Ծառուկյանը իր վերադարձի վերաբերյալ հանդես գա հայտարարությմաբ:

Իսկ մինչ այդ, երևանցիներն ու գյումրեցիները շարունակում են «ջարդել» ԲՀԿ գրասենյակի դուռը` պահանջելով նրա վերադարձը: -0-