«Տարոն Ավիա»–ն դադարեցրել է Գյումրի իրականացվող չվերթերը

26.12.2017, 15:39
«Տարոն Ավիա»–ն դադարեցրել է Գյումրու «Շիրակ» օդանավակայան իրականացվող չվերթերը։
«Տարոն Ավիա»–ն դադարեցրել է Գյումրի իրականացվող չվերթերը
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Տարոն Ավիա» հայկական ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է Գյումրու «Շիրակ» օդանավակայան իրականացվող չվերթերը, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

Загружается новость ... "Лево"

«Դա կապված է ձմռանը` հունվարին և փետրվարին գրանցվող ցածր պահանջարկի հետ։ Որոշումն ընդունվել է կոմերցիոն պատճառներով, որոնք հասկանալի են։ Նման պրակտիկա գոյություն ունի յուրաքանչյուր ավիաընկերությունում», – նշեց նա։

Միաժամանակ Ավետիսյանը նշեց, որ վարչության տեղեկացմամբ, ավիաընկերությունը գարնանից մտադիր է վերսկսել չվերթերը։

«Տարոն ավիան» հայկական երկրորդ ավիափոխադրողն է Armenia ավիաընկերությունից հետո, այն թռիչքներ է իրականացնում դեպի «Շիրակ» օդանավակայան։ Ընկերությունը դեպի Գյումրի կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթեր է սկսել ապրիլի 25–ից։ Ավիաընկերությունն ապրիլի 26–ից գործարկել է նաև երկու նոր կանոնավոր չվերթ ՌԴ–ից (Դոնի Ռոստով, Սամարա) դեպի Գյումրի։