440.42
4.4
402.65
+9
Եղանակը Երևանում
Հայ

Սուրենյանը պատմել է, թե ինչպիսի ձմեռ է սպասվում

15:53
29 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը է պատմել է, թե ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում այս ձմեռ։

«Ամսական կտրվածքով օդի ջերմաստիճանն ու սպասվելիք տեղումների քանակը դեկտեմբերին, հունվարին ու փետրվարին կլինի նորմայի սահմաններում։ Այնուամենայնիվ, միջին ամսական ջերմաստիճանը դեռ թույլ չի տալիս պատկերացում կազմել այն մասին` ամիսը տաք, թե սառը կլինի։ Միջին ամսական ջերմաստիճանը կարող է գտնվել նորմայի սահմաններում, սակայն, ասենք, ամսվա կեսը կարող է բավականին սառը լինել, իսկ մյուս կեսը` համեմատաբար տաք», –ասաց Սուրենյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, ձմռան ամիսներին Կովկասի տարածքում կգրանցվի մթնոլորտի ակտիվ շրջանառություն։

«Այսինք կլինեն ժամանակաշրջաններ, երբ հանրապետության տարածքը կգտնվի ցուրտ արկտիկական օդային զանգվածների ազդեցության ներքո, կլինեն նաև օրեր, երբ ազդեցություն կգործեն օդի համեմատաբար տաք օդային հոսանքները», – ասաց Սուրենյանը։

Նա նշեց, որ Արարատի և Արմավիրի մարզերում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում տաք օդային հոսանքների ներթափանցման դեպքում առանձին օրերին օդի ջերմաստիճանը կարող է կազմել +8...+10 աստիճան։

Загружается новость ... "Лево"

«Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքում նշված մարզերում օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչև -22...-24 աստիճան, – ավելացրեց Սուրենյանը։

Նա նաև ընդգծեց, որ Շիրակի և Արագածոտնի մարզերում, ինչպես նաև Արագածոտնի լեռներում, Կոտայքում և Վայոց Ձորում տաք օդային հոսանքների ներթափանցման ժամանակ օդի ջերմաստիճանը կկազմի 0...+5 աստիճան, իսկ արկտիկական ցուրտ օդային հոսանքների ժամանակ ջերմաստիճանը նշված մարզերում կնվազի` հասնելով մինչև -25...-30 աստիճանի։

«Լոռու մարզում տաք օդային հոսանքների ներթափանցման դեպքում օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +5...+10 աստիճան, իսկ ցուրտ օդային հոսանքների դեպքում գիշերը ջերմաստիճանը կկազմի -22...-27 աստիճան։ Տավուշում առանձին օրերի օդի ջեռմաստիճանը կբարձրանա մինչև 8–13 աստիճան տաքություն, առանձին օրերին կնվազի` հասնելով -12...-16–ի», – ասաց Սուրենյանը։

Նա հավելեց, որ Սյունիքի նախալեռնային շրջաններում տաք օդային հոսանքների ներթափանցման պարագայում օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի 2–7 աստիճան տաքություն, իսկ հովտային շրջաններում`10–14 աստիճան տաքություն, սառը օդային հոսանքների ներթափանցման օրերին օդի ջերմաստիճանը հովտային շրջաններում կկազմի -10...-15 աստիճան, իսկ լեռնային շրջաններում` -15...–20։

«Երևանում տաք օդային հոսանքների ներթափանցման օրերին օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +8...+10 աստիճան, իսկ արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի -20...-22–ի», – նշեց Սուրենյանը։

Անցած տարվա եղանակային պայմանների մասին խոսելիս, երբ Արարատյան դաշտում 60 օր շարունակ գրանցվում էին ցուրտ օդային հոսանքների լճացումեր, Սուրենյանը նշեց, որ վիճագրական տվյալների համաձայն, այդպիսի ձմեռներ Արարատյան դաշտավայրում լինում են 50 տարին մեկ անգամ։

«Այս տարի առանձին օրերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ, սակայն անցած տարվա պես ցուրտ օդային հոսանքների լճացում և արևի բացակայություն չի կանխատեսվում։ Նման երևույթներ կդիտվեն միայն առանձին օրերին, ինչը նորմա է համարվում», – ասաց Սուրենյանը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը