+30
Եղանակը Երևանում
Հայ

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը կմեկնեն Ռիո Դե Ժանեյրո. թերթ

11:46
07 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 5-ին Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը կմեկնեն Ռիո Դե Ժանեյրո` մասնակցելու օլիմպիական խաղերի բացմանը, հաղորդում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթի տեղեկություններով, ի տարբերություն նախորդ անգամվա` այս անգամ կմեկնեն ոչ թե նախագահական ինքնաթիռով, այլ` Ծառուկյանի վարձած, որպեսզի պետական միջոցներից լումա չծախսվի, նույն ինքնաթիռով էլ կվերադառնան, ըստ թերթի աղբյուրի, «եթե ոչ ոսկով, ապա հաստատ արծաթե մեդալներով»:

«Ի դեպ, վերջին շրջանում Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հարաբերությունները շատ ջերմ են: Իսկ հայտնի դեպքերի ժամանակ, ասում են, Սերժ Սարգսյանն այնքան զայրացած է եղել, որ քչերն են պատկերացրել մեկ տարի անց նման ջերմացում», - նշում է թերթը:

Ինչպես գրում է թերթը, հաշտեցման գործում մեծ ավանդ են ունեցել Կարապետյան եղբայրները, որոնց Սերժ Սարգսյանը հիմա ժպիտով ասում է. «Լավ արիք հանգցրիք էդ հրդեհը, թե չէ զայրույթի, էմոցիաների պահին կարող է ինչ-որ բաներ իսկապես անես»: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով