ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «ՄԻՐ» հեռուստաալիքի «Դոստոյանիե ռեսպուբլիկ» հաղորդաշարի հերթական եթերը նվիրված կլինի Հայաստանին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՄՀՌԸ առաջխաղացման ծառայությունից:
«Հայկական ԽՍՀ-ն կարող է հպարտանալ իր ներկայով և ոչ պակաս հռչակավոր անցյալով: «Դոստոյանիե ռեսպուբլիկ» հաղորդաշարի հերթական եթերը, որը եթեր դուրս կգա սեպտեմբերի 10-ին ժամը 10:15-ին, նվիրված կլինի տաք քարերի և կիզիչ արևի երկրին», - նշվում է հաղորդագրության մեջ:
Երկրի մասին ֆիլմն անհնար է պատկերացնել առանց դրա մայրաքաղաք Երևանի, որը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Թե ինչու է Երևանը կոչվում «վարդագույն քաղաք» և Երևանին հատուկ բակերի մասին կպատմեն Հայաստանի ժողովրդական աիրիստ Աշոտ Ղազարյանը, նկարիչ Դավիթ Սահակյանցը, գրող Դավիթ Մուրադյանը և այլք: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում