Ռուբեն Վարդանյանը Երևանում պատմել է «տալանտիզմի» դարաշրջանի առանձնահատկության մասին

07.11.2017, 21:05
Ռուբեն Վարդանյանի խոսքով, «տալանտիզմի» դարաշրջանում ինտելեկտը գաղթում է այն շրջաններ, որտեղ ստեղծված են պայմաններ ինտելեկտի պահպանման և զարգացման համար։
Ռուբեն Վարդանյանը Երևանում պատմել է «տալանտիզմի» դարաշրջանի առանձնահատկության մասին

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մարդկությունն այսօր ապրում է կապիտալիզմից «տալանտիզմին» անցնելու դարաշրջանում, երեքշաբթի հայտարարեց «Սկոլկովո» կառավարման դպրոցի հիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը։

«Եթե կապիտալիզմի դարաշրջանում ձգողության կենտրոնը կապիտալն էր, կապիտալի կուտակումը, ապա այսօր ձգողության և շարժման կենտրոնն ինտելեկտն է, ինտելեկտուալ արժեքները, մարդու տաղանդն ու ստեղծարար ունակությունները։ Հենց սա էլ «տալանտիզմի» դրսևորում է», – հայտարարեց Վարդանյանը։ 

Նա նաև նշեց, որ «տալանտիզմի» դարաշրջանի առանձնահատկությունն ինտելեկտուալ էմիգրացիան է։

Загружается новость ... "Лево"

««Տալանտիզմի» դարաշրջանում ինտելեկտը գաղթում է այն շրջաններ, որտեղ ստեղծված են պայմաններ ինտելեկտի պահպանման և զարգացման համար։ Դրա վառ օրինակն է Իլոն Մասկը` մարդ, ով ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում և տեղափոխվել է ԱՄՆ ու իրագործել իր ներուժն հենց այնտեղ», – նշեց գործարարը։ 

Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցը Ռուսաստանի և ԱՊՀ–ի առաջատար մասնավոր բիզնես դպրոցներից է։ Այն հիմնադրվել է 2006 թ.–ից գործարար միության նախաձեռնությամբ։ Դպրոցի կրթական ծրագրերը ներառում են բիզնեսի զարգացման բոլոր փուլերը` սթարթափից մինչև միջազգային շուկաներում հանդես եկող խոշոր կորպորացիաներ։–0–