ՌՀՄ ղեկավարը հայտնել է, որ ամուսնացել է ռուս աղջկա հետ ռուսաց լեզուն ուսումնասիրելու համար, սակայն ապարդյուն

22.11.2016, 19:09
Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավար, հայտնի ձեռներեց Արա Աբրահամյանը նշել է, որ ամուսնացել է ռուս աղջկա հետ ռուսերեն ուսումնասիրելու համար, սակայն դա նրան չի հաջողվել։
ՌՀՄ ղեկավարը հայտնել է, որ ամուսնացել է ռուս աղջկա հետ ռուսաց լեզուն ուսումնասիրելու համար, սակայն ապարդյուն
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավար, հայտնի ձեռներեց Արա Աբրահամյանը նշել է, որ ամուսնացել է ռուս աղջկա հետ ռուսերեն ուսումնասիրելու համար, սակայն դա նրան չի հաջողվել։

Օրերս ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան, ելույթ ունենալով Ռուսաստանում և աշխարհում ռուսերենի դիրքին նվիրված կլոր սեղանին, հայտարարել է, որ ռուսաց լեզուն պետք է օրենսդրական կարգավիճակ ստանա նախկին ԽՍՀՄ երկրներում։

«Անձամբ ես շատ կուզենայի հիանալի տիրապետել ռուսաց լեզվին, սակայն, ցավոք, չկարողացա։ Մարդիկ դասատուներ են վարձում ռուսերեն ուսումնասիրելու համար, իսկ ես ամուսնացա ռուս աղջկա հետ, սակայն այդպես էլ չկարողացա սովորել ռուսերեն», – ասաց Աբրահամյանը երեքշաբթի լրագրողներին։

Արա Աբրահամյանն ամուսնացել է 1987 թ.–ին։ Իր ապագա կնոջ հետ նա ծանոթացել է, երբ աղջիկը փոքր է եղել։ 1980–ականների սկզբին նա ծանոթացել է աղջկա հոր հետ, երբ աշխատել է «Նեյրոն» գիտաարտադրական միավորման տնօրենի պաշտոնում, իսկ նրա ապագա կնոջ հայրը` ակադեմիկոս, պրոֆեսոր Վլադիսլավ Ստանիսլավչիկը, զբաղեցրել է միավորման գլխավոր վարչության պետի պաշտոնը։

Աբրահամյանը միաժամանակ կարևորեց օտար լեզուների ուսումնասիրությունն ու ավելացրեց, որ չնայած սեփական խնդիրներին, ակտիվորեն աջակցում է Հայաստանում ռուսերենի առաջխաղացմանը, այդ թվում` կազմակերպվող երգի մրցույթների միջոցով։

Աբրահամյանը միաժամանակ կարևորեց Ռուսաստանում հայերենի տարածմանն ու զարգացմանը, ինչի կապակցությամբ 2017 թ.–ին նախատեսում է կազմակերպել երգի նմանատիպ մրցույթներ Ռուսաստանում։

ՄԱԿ–ի տվյալներով, 2015 թ.–ին ԱՊՀ բնակչության թիվը կազմել է 138 միլիոն (առանց Ռուսաստանի), ռուսերենի է տիրապետել միայն 61 միլիոնը, 36,9 միլիոնը` պասիվ, 35,6 միլիոնն արդեն չի տիրապետում ռուսաց լեզվի։–0–