416.92
4.78
387.22
+24
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ քաղաքացիները արդեն ամռանը կկարողանան այցելել Հայաստան ներքին անձնագրերով. ԱԳՆ

14:26
19 Հունվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ քաղաքացիները արդեն ամռանը կկարողանան այցելել Հայաստան ներքին անձնագրերով, հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել Ռուսաստանի հետ առանց մուտքի արտոնագրի համաջայնագրի մեջ լրացումներ անելու առաջարկին:

Ինչպես պարզաբանեց փոխնախարարը, նախատեսվում է, որ ՌԴ քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել ներքին անձնագրերով:

«Այս որոշումը զգալիորեն կհեշտացնի ռուսների համար փաստաթղթերի ձևակերպումը և նպատակ ունի ավելացնել Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջության հոսքը», - ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով, փոփոխությունների գործընթացը կիրականացվի առաջիկայում` հայտագրերի փոխանակման միջոցով:

«Դրանից հետո երկու կողմերը պետք է զեկուցեն բոլոր ներպետական ընթացակարգերի ավարտի մասին, և փոփոխությունները ուժի մեջ կմտնեն: Կարծում եմ, որ մինչև ամառ բոլոր ընթացակարգերը կավարտենք», - ասաց Քոչարյանը:

2015 թ.-ի սեպտեմբերին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ առաջարկել էր դիտարկել ՌԴ քաղաքացիներին առանց մուտքի արտոնագրի, ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորությունը, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, քանի որ, վարչապետի տվյալներով, ՌԴ քաղաքացիների միայն 10 տոկոսը արտասահմանյան անձնագիր ունի: Վարչապետը հարկ էր համարում քննարկել հարցը Ռուսաստանի հետ ԵՏՄ–ի շրջանակում և լուծում գտնել` ռուսների մուտքը Հայաստան հեշտացնելու համար: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման