ՌԴ նախագահը կայցելի Հայաստան ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու համար
16:51
11 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանին մասնակցելու համար, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, ինչպես նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման հարցերը», - նշվում է հաղորդագրության մեջ:
2015 թ.-ի դեկտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդունված որոշումներին համապատասխան` առանձնահատուկ ուշադրություն կդարձվի միջազգային ահաբեկչության դեմ պայքարի միջոցներին:
Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ժամանակ կազմակերպության նախագահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին: -0-
Ամերիաբանկի և իտալական Banca Popolare di Sondrio բանկի համատեղ նախագիծը, որն ուղղված է ջրային և էներգետիկ ռեսուրսների պահպանմանը, արժանացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Տարվա գործարք 2021. Կանաչ առևտուր» մրցանակին