Քոչարյանի փաստաբանը բացատրեց, թե ինչու իր պաշտպանյալը պետք է ազատվի գրավի դիմաց

09.01.2019, 16:09
Հայկ Ալումյանը չորեքշաբթի լրագրողերի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը չպետք է գտնվի կալանքի տակ:
Քոչարյանի փաստաբանը բացատրեց, թե ինչու իր պաշտպանյալը պետք է ազատվի գրավի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը չորեքշաբթի լրագրողերի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը չպետք է գտնվի կալանքի տակ:

«Կարծում ենք, որ Քոչարյանը չպետք է գտնվի հիմա կալանքի տակ, սակայն քանի որ մենք դիմել ենք Վճռաբեկ դատարան, և դեռ պարզ չէ, թե երբ նա լուծում կտա այս հարցին` սա որոշակի անցումային միջոց է մեր կողմից: Մենք դիմել ենք առաջին ատյանի դատարան, որպեսզի նշանակվի գրավի չափը, մինչև Վճռաբեկ դատարանում այդ հարցերը ստանան իրենց լուծումները», - ասաց նա:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան դիմելուն, ինչն ավելի վաղ արվել է փաստաբանների մի խմբի կողմից, ապա Ալումյանը նշեց, որ նման միջոցներ իրականացվում են այն դեպքում, երբ արդեն ընդունված օրենքը հակասում է Սահմանադրությանը, և բոլոր այլ միջոցները արդեն սպառված են:

«Այս դեպքում մենք կարծում ենք, որ Սահմանադրական դատարանը չպետք է շրջանառության մեջ դներ Գլխավոր դատախազի միջնորդությունը: Քրեական դատավարության օրենքսգրքի 414.2 հոդվածում կա երկու հոդված, որոնց միջոցով հնարավոր էր իրականացնել դա, սակայն երկուսն էլ ոչ կիրառելի են այս դեպքում», - ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը չի կարգավորվում օրենքով, այլ Սահմանադրության մեկնաբանության հարցն է, այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը չէր կարող շրջանառության մեջ դնել այդ գործը:

Ըստ Ալումյանի, Վճռաբեկ դատարանի դրական որոշման դեպքում բացվում է հետագա քայլերի համար հարթակ, նաև, մասնավորապես, ավելի վաղ ընդունված որոշոմների հարցում:-0-