Փաշինյանը հայտնել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման երկու տարբերակ

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է 2018 թ.–ի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման երկու տարբերակ։
Նախօրեին` հոկտեմբերի 2–ին, ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմամարդ հանրահավաք կազմակերպեց, որի ժամանակ հայտարարեց, որ աշխատանքից ազատում է ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին։ Փաշինյանը նաև նշեց, որ նախարարների` աշխատանքից ազատման դիմումների դե–յուրե ուժի մեջ մտնելուց հետո նա հրաժարական կտա։
Ավելի ուշ նա գնաց խորհրդարան` բանակցելու խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Փաշինյանի խոսքով, ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն այն մասին, որ ԲՀԿ, ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, և խորհրդարանը կարձակվի, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերի առաջին կեսից ոչ ուշ։
«Դեկտեմբերին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և կապված նրանից, թե կհամաձայնվենք համագործակցել ներկա խորհրդարանական ուժերի հետ թե ոչ դեպքերի զարգացման երկու տարբերակ կա։ Համագործակցությունը ենթադրում է Ընտրական օրենսգրքի բարելավում և այլն, իսկ եթե ոչ, ապա դեկտեմբերին գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների», – ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ խորհրդարանը պետք է ընդունի Ընտրական օրենսգրքը։ Եթե համագործակցության պատրաստակամություն չլինի, ապա գործընթացներն արագ կընթանան։
«Մենք պատրաստ ենք աշխատել և առաջարկել միջազգային կառույցներին ներկայացնել իրենց առաջարկները, որպեսզի մենք ունենանք լիարժեք ու միջազգային չափանիշներին առավելագույնս համապատասխանող Ընտրական օրենսգիրք», – ասաց Փաշինյանը։
Միաժամանակ վարչապետը նշեց, որ եթե իրենց և խորհրդարանական ուժերի միջև չլինի ըմբռնում, ապա նա չի տեսնում երկխոսության իմաստը` նշելով, որ կշարունակի գործել իր ծրագրերին համապատասխան։
«Ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունների պահանջը համաժողովրդական բնույթ ունի, ինձ դժվար է պատկերացնել մարդկանց, որոնք պատրաստվում են դիմակայել դրան», – ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ ներքաղաքական ճգնաժամը սրվում է երկրում և այն հաղթահարելու միակ միջոցն է շուտափույթ ընտրությունների անցկացումն է, չսպասելով մինչև 2019 թվականը։
«Առաջիկա 15 տարիների ընթացքում հեղափոխական էյֆորիան Հայաստանում չի անցնի, սակայն դա չի նշանակում, որ այդ ժամանակաշրջանում ընտրություններ չեն լինի», – ասաց Փաշինյանը։
Խոսելով խորհրդարանական ուժերի հետ հնաչավոր համագործակցության մասին, Փաշինանը նշեց, որ ՀՅԴ–ն բազմաշերտ կուսակցություն է և մի շերտի գործողություններից ելնելով պետք չէ դատել մյուսների մասին։–0–