551.66
6.82
485.62
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 33005 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Փաշինյան. ադապտացիոն շրջանն ավարտված է, եկել է լայնածավալ բարեփոխումների ժամանակը

13:29
30 Օգոստոսի 2018

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ադապտացիոն շրջանն ավարտված է, հիմա արդեն շատ լրջորեն պետք է զբաղվել բարեփոխումների լայնածավալ գործողություններով, որոնք իրենց հերթին տնտեսական և քաղաքական զարգացման նոր շունչ, լիցք և ալիք կբերեն Հայաստան, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները: Ընդհանրապես ընդունված է ասել, որ բարեփոխումները, այսպես ասած, ցավոտ գործընթաց են, ես կարծում եմ, որ այս տրամաբանությունից պետք է հրաժարվենք, որովհետև բարեփոխումների մեր ալգորիթմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ, համաձայնության հաստատումը այս կամ այն բարեփոխումների ուղղությամբ», – հայտարարեց ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով, եթե բարեփոխումներ իրականացնելու համար կան բավարար փաստարկներ, ապա դրանք պետք է ներկայացվեն հանրությանը:

«Պետք է ներկայացվի մեր մոտիվացիան, պատճառահետևանքային կապերը։ Վստահ եմ, որ մեր գործողություններն ու բարեփոխումները կլինեն ավելի արդյունավետ։ Պետք չէ մոռանալ, որ Հայաստանում դե–ֆակտո հաստատել է կառավարման նոր համակարգ, որը մենք պայմանականորեն անվանում ենք ուղիղ ժողովրդավարություն, և քայլերը պետք է բխեն այս տրամաբանությունից», – ասաց վարչապետը։

Նրա կարծիքով, արդեն հաջորդ շաբաթվանից հնարավորություն կա տարբեր ձևաչափերով երկխոսություն սկսել հասարակության հետ Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունների շուրջ։

«Մենք ընդարձակ բարեփոխումներ պետք է իրականացնենք, դրանք չպետք է լինեն հապշտապ, «ափալ-թափալ», թելադրված, չմտածված, դրանք պետք է ուղիղ և օրգանական կապ ունենան մեր ազգային շահերի, առաջադրված խնդիրների և Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության առաջադրած խնդիրների հետ», – հայտարարեց ՀՀ վարչապետը։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:36
15 Հուլիսի 2020
ՀՀ ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական կողմից հատուկենտ կրակոցների մասին
ՀՀ ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական կողմից հատուկենտ կրակոցների մասին
18:02
15 Հուլիսի 2020
Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ վիճակում են գտնվում հայկական կողմի վիրավորները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ վիճակում են գտնվում հայկական կողմի վիրավորները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ․ ՎԻԴԵՈ
17:45
15 Հուլիսի 2020
ԱԱԾ-ն հրատապ հայտարարություն է տարածել (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ-ն հրատապ հայտարարություն է տարածել. ՎԻԴԵՈ
16:11
15 Հուլիսի 2020
Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար․ ՊՆ
Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար․ ՊՆ
15:22
15 Հուլիսի 2020
Ինչպես էր ադրբեջանական ԶՈՒ-ն հրետակոծում հայկական գյուղերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանական հրետանին հարվածում հայկական գյուղերին. ՎԻԴԵՈ
14:31
15 Հուլիսի 2020
Նախագահի հրամանագրով Տավուշում հակառակորդի կրակոցից զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են
Նախագահի հրամանագրով Տավուշում հակառակորդի կրակոցից զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են
14:16
15 Հուլիսի 2020
Առանձին օրերի ժամանակավորապես փակ կլինի Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող թունելը (ՖՈՏՈ)
Առանձին օրերի ժամանակավորապես փակ կլինի Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող թունելը. ՖՈՏՈ
13:52
15 Հուլիսի 2020
Մինչև +40 և բարձր ջերմային ֆոն. ՀՀ-ում անոմալ շոգ կգրանցվի
Մինչև +40 և բարձր ջերմային ֆոն. ՀՀ-ում անոմալ շոգ կգրանցվի
13:14
15 Հուլիսի 2020
Հրապարակվել է առաջիկա օրերի չվերթերի չվացուցակը
Հրապարակվել է առաջիկա օրերի չվերթերի չվացուցակը
13:07
15 Հուլիսի 2020
Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել (ՎԻԴԵՈ)
Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել. ՎԻԴԵՈ
12:41
15 Հուլիսի 2020
Հուլիսի 12-ից Տավուշում մարտական գործողությունների ընթացքում ունեցել ենք 20 վիրավոր. Հովհաննիսյանը մանրամաներ է հայտնել (ՎԻԴԵՈ)
Հուլիսի 12-ից Տավուշում մարտական գործողությունների ընթացքում ունեցել ենք 20 վիրավոր. Հովհաննիսյանը մանրամաներ է հայտնել. ՎԻԴԵՈ
12:34
15 Հուլիսի 2020
30 մլն. դոլար արժողությամբ ադրբեջանական ԱԹՍ-ը խոցվել է Հայաստանում արդիականացված «Оса-АКМ» համալիրի կողմից (ՎԻԴԵՈ)
30 մլն. դոլար արժողությամբ ադրբեջանական ԱԹՍ-ը խոցվել է Հայաստանում արդիականացված «Оса-АКМ» համալիրի կողմից. ՎԻԴԵՈ