+23
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. Ֆրանսիայի հրապարակում մենք բացեցինք Հայաստանի քաղաքական կյանքի նոր էջը

20:47
14 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի հրապարակում բացվեց Հայաստանի քաղաքական կյանքի նոր էջը, շաբաթ օրը հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Ուրբաթ երեկոյան Փաշինյանը շուրջօրյա ակցիա է սկսել Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ։ Ակցիայի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակի երթևեկն` ամբողջությամբ արգելափակելով հրապարակի բոլոր հինգ մուտքերը։ Ակցիան շարունակվում է ավելի քան մեկ օր։

Загружается новость ... "Лево"

«Այս հրապարակում մենք ընդդիմության համախմբան քայլ արեցինք և հույս ունենք, որ քաղաքական դաշտում կհաստատվի համերաշխություն», – ասաց նա։

Փաշինյանը նաև ընդգծեց, որ Ֆրանսիայի հրապարակը պետք է բազմամարդ լինի օրվա ցանկացած ժամի։

«Ես անձամբ այստեղ եմ գտնվելու։ Թույլ չենք տա կանխել մեր հատագա գործողությունները», – հայտարարեց նա` կոչ անելով քաղաքացիներին հավաքվել հանրահավաքի վաղը ժամը 14։00–ին և 18։30–ին։ 

Նրա խոսքով, չնայած, որ իշխանությունները ոստիկանական ուժեր են կուտակում հրապարակում, ակտիվիստները պատրաստ են ցանկացած զարգացման։

Փաշինյանը նշեց, որ Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված բողոքի ակցիան դառնում է լուրջ հնարավորություն ողջ ընդդիմադիր դաշտի համախմբման համար։

Նախօրեին հանրահավաքի մասնակիցներին է միացել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, առավոտից` «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը և այլք։ Միավորվելու պատրաստակամության մասին են հայտարարել ՀԱԿ–ի երիտթևն ու «Միավորված կոմունիստներ» կուսակցությունը։

Մարտի 31–ից Նիկոլ Փաշինյանը սկսել է բողոքի ակցիաներ հանրապետության մարզերում։ Նա երթ է սկսել Գյումրիում և մինչև ապրիլի 13–ը եղել է Սպիտակում, Դիլիջանում, Սևանում և Հրազդանում` կոչ անելով հասարակությանը ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին։

Ապրիլի 9–ին տեղի ունեցավ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Նա դարձավ պետության առաջին ղեկավարը, որին ընտրեց ԱԺ–ն խորհրդարանական իշխանավարման համակարգին անցնելուց հետո։ Նույն օրը դադարեցվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, և կառավարությունը հրաժարական տվեց։

Կառավարության ղեկավարի պաշտոնին թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է ապրիլի 9–ին և կավարտվի ապրիլի 16–ին։ Վարչապետը կընտրվի ՀՀ ԱԺ–ի կողմից ապրիլի 17–ին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ