625.16
7.18
515.68
+37
Եղանակը Երևանում
Հայ

ՊՊԾ գնդի զավթելու գործով որպես մեղադրյալ ներգրավված է 60 անձ, 50–ը կալանավորված է, երկուսը գտնվում են հետախուզման մեջ. ՀՔԾ

11:12
16 Օգոստոսի 2016

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Քրեական գործին միացվել են նաև մի խումբ անձանց կողմից 2015 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ իրականացվող համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում զանգվածային անկարգությունների կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը, ինչպես նաև 2016 թվականի մայիսի 20-ին Երևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի մասնակից «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հրազեն հանդիսացող երկու ինքնաձիգ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ հայտնաբերելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Նախաքննության ներկա փուլում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 60 անձ: 50 անձ կալանավորված է, երկուսը գտնվում են հետախուզման մեջ, մյուսների նկատմամբ ընտրված են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ:

Բոլոր մեղադրյալներին տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ (պատանդ վերցնելը), 219-րդ (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), 35-225-րդ (զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստություն) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների տարբեր մասերով:

Օգոստոսի 16–ի դրությամբ տուժող է ճանաչվել 19 անձ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջնորդությամբ քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնվելուց հետո (02.08.2016թ.) կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 75 անձ (վկաներ, տուժողներ, մեղադրյալներ), կատարվել են քննչական փորձարարություն և դեպքի վայրի դետալային զննություններ, 19 անձից հետազոտման և նույնականացման համար ստացվել են նմուշներ, դատարանի համապատասխան որոշումների հիման վրա ստացվել են հեռախոսային զանգերի վերծանումներ, պահանջվել են բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, որոշումներ են կայացվել 25 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց առաջադրվել են մեղադրանքներ, 23-ի վերաբերյալ դատարաններից ստացվել են կալանավորման թույլտվություններ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված սկզբնական փաստական տվյալների համաձայն՝ կոտրվել է ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատը և հափշտակվել է դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, պարզվել է, որ ՊՊԾ գնդի հարակից տարածքում հրկիզվել է 5 ավտոմեքենա, ևս 16 ավտոմեքենա վնասվել է գնդի տարածքում:

Ձեռնարկվում են դատավարական և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ ոստիկանության երեք ծառայողների՝ Ա. Վանոյանի, Յու. Տեփանոսյանի և Գ. Մկրտչյանի սպանության, ինչպես նաև մյուս անձանց հրազենային կամ այլ վնասվածքներ պատճառելու հանգամանքները պարզելու համար:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:31
16 Հունիսի 2021
Երևանում, հնարավոր է, սահմանվի 15–ամյա ջերմաստիճանային ռեկորդ, սպավում է մինչև +39
Երևանում, հնարավոր է, սահմանվի 15–ամյա ջերմաստիճանային ռեկորդ, սպավում է մինչև +39
14:06
16 Հունիսի 2021
Կլինե՞ն բախումներ հունիսի 21-ին, ի՞նչ կոշտ հրաման է տվել Փաշինյանն ու ինչու՞ է վախեցած իշխանությունը.ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Կլինե՞ն բախումներ հունիսի 21-ին, ի՞նչ կոշտ հրաման է տվել Փաշինյանն ու ինչու՞ է վախեցած իշխանությունը.ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
13:21
16 Հունիսի 2021
Անթույլատրելի է. Թաթոյանն անդրադարձել է Փաշինյանի կողմից երկաթե մուրճով թափահարելուն
Անթույլատրելի է. Թաթոյանն անդրադարձել է Փաշինյանի կողմից երկաթե մուրճով թափահարելուն
12:29
16 Հունիսի 2021
Քարոզարշավը` հայտարարություններով. ո՞վ ի՞նչ է ասել. ՑԻՏԱՏՆԵՐ
Քարոզարշավը` հայտարարություններով. ո՞վ ի՞նչ է ասել. ընտրել ենք ամենավառ ցիտատները
11:03
16 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 99 նոր դեպք, 78 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 99 նոր դեպք, 78 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
10:51
16 Հունիսի 2021
Հայաստանում Azerbaijan գրառմամբ Heiniken ապրանքանիշի գարեջուր է հայտնվել. կարգավորիչը պարզաբանում է (ՖՈՏՈ)
Ինչու՞ է Հայաստանում Azerbaijan գրառմամբ Heiniken ապրանքանիշի գարեջուր հայտնվել. կարգավորիչը պարզաբանում է.ՖՈՏՈ
00:41
16 Հունիսի 2021
Էրդողան-Ալիև պայթյունավտանգ հանդիպումը, Սյունիքի կրկեսն ու փոշմանած Դիանա Գասպարյանը.ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈւՄ (ՎԻԴԵՈ)
Էրդողան-Ալիև պայթյունավտանգ հանդիպումը, Սյունիքի կրկեսն ու փոշմանած Դիանա Գասպարյանը.ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈւՄ.ՎԻԴԵՈ
20:37
15 Հունիսի 2021
«Շոփ ամառ». Visa Gold 50,000 ՀՀ դրամ գումարով և Visa Platinum 500,000 ՀՀ դրամ գումարով վճարային քարտեր ստանալու հնարավորություն Ամերիաբանկից
Արտերկրի օնլայն խանութներից գնումներ կատարող հաճախորդների համար Ամերիաբանկը մեկնարկում է անչափ ամառային  «Շոփ ամառ» գովազդային վիճակախաղը
19:40
15 Հունիսի 2021
ARARAT «Անի» կոնյակը նվաճել է ոսկի Bartender Spirits Awards մրցույթում
Սան Ֆրանցիսկոյում կայացած Bartender Spirits Awards մրցույթին ARARAT «Անի» 7 տարվա հնացման կոնյակը արժանացել է բարձր գնահատականի բարմենների միջազգային հանձնաժողովի կողմից, որի արդյունքում նվաճել ոսկե մեդալ
19:17
15 Հունիսի 2021
Վիճաբանություն ՔՊ-ում, անհնազանդ երևանցիներն ու անկառավարելի ԱԺ.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Վիճաբանություն ՔՊ-ում, անհնազանդ երևանցիներն ու անկառավարելի ԱԺ.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
14:49
15 Հունիսի 2021
ԿԳՄՆ–ն հրապարակել է առաջին դասարանցիների համար պահանջվող փաստաթղթերի ցանկը
ԿԳՄՆ–ն հրապարակել է առաջին դասարանցիների համար պահանջվող փաստաթղթերի ցանկը
14:41
15 Հունիսի 2021
Կրկին 24–ժամյա ջրանջատում Երևանի 2 վարչական շրջաններում, 6 ժամ էլ ջուր չի լինի Նոր–Նորքում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Կրկին 24–ժամյա ջրանջատում Երևանի 2 վարչական շրջաններում, 6 ժամ էլ ջուր չի լինի Նոր–Նորքում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում