ՊՊԾ գնդի տարածքում գործողություններ իրականացնելու մասին տեղեկությունն ապատեղեկատվություն է. ոստիկանություն

29.07.2016, 23:47
ՊՊԾ գնդի տարածքում գործողություններ իրականացնելու մասին տեղեկությունն ապատեղեկատվություն է:
ՊՊԾ գնդի տարածքում գործողություններ իրականացնելու մասին տեղեկությունն ապատեղեկատվություն է. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՊՊԾ գնդի տարածքում գործողություններ իրականացնելու մասին տեղեկությունն ապատեղեկատվություն է, Facebook–յան իր էջում հաղորդում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։

«Որոշ անձինք ապատեղեկատվություն են տարածում, թե ՊՊԾ գնդի տարածքում գործողություն է կատարվում: ՊՊԾ գնդի տարածքում այս պահին որևէ գործողություն չի կատարվում: Իրականում մի խումբ անձինք փորձել են խախտել ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտին և թափանցել գնդի տարածք: Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ: Քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական և սադրիչ գործողություններից», – նշում է Ահարոնյանը։–0–