Օսիպյանը մեկնաբանել է «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպը
04.07.2018,
15:12
Վալերիյ Օսիպյանը մեկնաբանել է «Օլիմպավանում» Գագիկ Ծառուկյանի ու նրա թիկնազորի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը չորեքշաբթի լրագրողների հետ զրոյցում մեկնաբանել է «Օլիմպավանում» Գագիկ Ծառուկյանի ու նրա թիկնազորի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։
Հուլիսի 3–ին «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի ղեկավար Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է Վյաչելավ Հարությունովին ծանր մարմնական վնասներ պատճառելու կասկածանքով։ Ավելի ուշ տարբեր տեղեկություններ հայտնվեցին ինչպես կատարվածի մանրամասների, այնպես էլ նրա մասնակիցների վերաբերյալ։ Նախօրեին Բաբայանը ձերբակալվել է, իսկ նրա տանը անցկացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է երկու ինքնաձիգ։
Загружается новость ... "Лево"
«Եթե հնարավոր է այդպես սայթաքել ու ընկնել, որ ստանալ նման մարմնական վնասվածքներ, ապա ոչ մի խնդիր չկա։ Չեմ կարծում, որ դա համապատասխանում է իրականությանը։ Մենք տեղեկություններ ենք հրապարակել տուժողի հայտարարության հիման վրա։ Դուք ինքներդ կարող եք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել հետո», – ասաց Օսիպյանը։
Այս գործով տուժողը շարունակում է մնալ հիվանդանոցում։ Սկզբից Հարությունովը հայտարարել է, որ նրան ծեծել են ու առաջին հարվածը հասցրել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, հետո նրան ծեծի են ենթարկել Ծառուկյանի թիկնազորի աշխատակիցները` Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ։ Այս տեղեկությունը ներառվել էր նաև ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ։ Սակայն հետագայում տուժողը փոխել էր իր ցուցմունքը և հայտարարել, որ սայթաքել ու ընկել է։–0–