438.03
4.45
404.16
+1
Եղանակը Երևանում
Հայ

Միլլերը «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցներին է ներկայացրել նոր գլխավոր տնօրենին

20:08
25 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, ով այցով գտնվում է Հայաստանում, երեքշաբթի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի աշխատակիցներին ներկայացրել է նոր գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին, հաղորդում է «Գազպրոմ» ընկերության կայքը։

«Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը թափուր է մնացել հոկտեմբերի 8–ից, երբ այդ պաշտոնը զբաղեցնող Վարդան Հարությունյանը, ՀՀ նախագահի հրամանագրով, նշանակվել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում։

Հրանտ Թադևոսյանը ծնվել է 1962 թ.–ի ապրիլի 30–ին։ 1978–1983 թթ.–ին սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը` ստանալով «Ջերմագազամատակարարում ևօդափոխություն» մասնագիտությունը:

1983–1985 թթ.–ին աշխատել է «Հայկոմնախագիծ» ինստիտուտում` որպես ճարտարագետ: 1985–1986 թթ.` ՀՍՀ Գազպետկոմում` որպես ճարտարագետ, ավագ ճարտարագետ, առաջատար ճարտարագետ:

1986–1989 թթ. Թադևոսյանն աշխատել է ՀՍՀ «Պետագրոպրոմ»-ում` որպես առաջատար ճարտարագետ, միաժամանակ 1987 թ. սովորել է Մոսկվայի կառավարման համամիութենական բարձրագույն դպրոցում:

1989–1992 թթ. աշխատել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Հայագրոսերվիս» միավորումում` որպես գլխավոր մասնագետ:

1992–1999 թթ. Թադևոսյանն աշխատել է «Հայգազարդ» պետական կոնցեռնում` որպես ճարտարագետ, բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, վարչության պետ և միաժամանակ 1995թ.-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցել է ժամանակակից կառավարման մեթոդների ուսուցում:

1999–2011 թթ.–ին շարունակել է աշխատել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տեխնիկական վարչության պետի պաշտոնում:

2010թ. մայիսին Թադևոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:

2011թ. փետրվարից նշանակվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — Գլխավոր ճարտարագետ:

2014թ.–ին Թադևոսյանը եղել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — Գլխավոր ճարտարագետ, վարչության անդամ:

2016թ. հոկտեմբերից Թադևոսյանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:56
01 Մարտի 2024
Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում․ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը
13:54
29 Փետրվարի 2024
ՀՀ–ում ապրիլի 1–ից հունիսի 28–ը կկազմակերպվեն պահեստազորայինների հավաքներ
Ապրիլի 1–ից հունիսի 28–իը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը