Միհրան Պողոսյանը Լոնդոնի կենտրոնում շատ թանկարժեք շենք է գնել. ՀԺ

12.05.2016, 11:41
Օֆշորային սկանդալի հերոս Միհրան Պողոսյանը Լոնդոնի կենտրոնում շատ թանկարժեք և մեծ ամբողջական շենք է գնել, գրում է «Հայկական ժամանակը»։
Միհրան Պողոսյանը Լոնդոնի կենտրոնում շատ թանկարժեք շենք է գնել. ՀԺ

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Օֆշորային սկանդալի հերոս Միհրան Պողոսյանը Լոնդոնի կենտրոնում շատ թանկարժեք և մեծ ամբողջական շենք է գնել, գրում է «Հայկական ժամանակը»:

Շենքն այսօր տրված է վարձակալության ու սեփականատիրոջը կայուն, մեծ եկամուտներ է ապահովում, նշվում է թերթում։

«Լոնդոնում, ինչպես գիտենք, անշարժ գույքի թե վարձակալության, թե վաճառքի գներն աստղաբաշխական թիվ են կազմում։ Որոշ տեղեկություններով, իշխանությունները Պողոսյանին օֆշորային սկանդալից չոր դուրս բերելու համար ակնկալում են ստանալ հենց լոնդոնյան այդ շենքը, որը նա գնել է մի քանի տարի առաջ։ Ի դեպ, ասում են, Միհրան Պողոսյանի կարողությունը՝ ընկերությունները, անշարժ գույքը, ֆինանսական միջոցները գնահատվում Է 800 մլն դոլար»,–նշում են հոդվածի հեղինակները։ –0–