Մանվել Գրիգորյանը կալանավորվեց

19.06.2018, 22:39
Դատարանը քիչ առաջ որոշում կայացրել գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանավորելու մասին։
Մանվել Գրիգորյանը կալանավորվեց

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Դատարանը քիչ առաջ որոշում կայացրել գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանավորելու մասին։

Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք ռազմամթերք ձեռք բերելը կրել կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակություն):

Загружается новость ... "Лево"

Հունիսի 16–ին ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց` նշելով, որ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը: Իսկ հունիսի 18–ին ԱԱԾ–ն հրապարակեց սենսացիոն կադրեր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից։ Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանի հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Իսկ այսօր Հայաստանի խորհրդարանը կողմ քվեարկեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։–0–