ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը տեղափոխել է հայաստանյան այցի ժամկետը

21.04.2016, 13:43
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը տեղափոխել է Հարավային Կովկաս նախատեսված իր այցը, այդ թվում` նաև Հայաստան:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը տեղափոխել է հայաստանյան այցի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը տեղափոխել է Հարավային Կովկաս նախատեսված իր այցը, այդ թվում` նաև Հայաստան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի Հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախատեսում էր այցելել Հայաստան ապրիլի 25-ին:

«Այցը չի չեղարկվում, այլ ժամանակավորապես հետաձգվում է», - ասաց Հալաջյանը:

Նրա խոսքով, որոշումը պայմանավորված է Պան Գի Մունի զբաղվածությամբ, մասնավորապես, Եմենում և Սիրիայում հակամարտությունների կարգավորման գործընթացներին անձամբ մասնակցելու անհրաժեշտությամբ:

Այդպիսով, Պան Գի Մունը չի մասնակցի Բաքվում ապրիլի 25-27 նախատեսված ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի VII ֆորումին:  -0-