Քիմ և Քլոե Քարդաշյանները շնորհավորել են հայերին Սուրբ Ծննդյան կապակցությամբ
07.01.2016,
01:37
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը և նրա քույրը` Քլոեն, շնորհավորել են հայերին Սուրբ Ծննդյան կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Twitter–ի իր էջում շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան կապակցությամբ։
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը>>
«Շնորհավոր հայկական Սուրբ Ծնունդ», – գրել է Քիմը։
Քիմի քույրը` Քլոե Քարդաշյանը, ևս շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան կապակցությամբ։
«Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը հունվարի 6–ին։ Այդ օրը հայկական եկեղեցին տոնում է նաև Աստվածահայտնությունը, որը խորհրդանշում է մոգերի այցը նորածին Հիսուսին։ Սակայն որոշ եկեղեցիներ, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցին նշում են նաև Մկրտության տոնը», – գրել է Քլոե Քարդաշյանը Facebook–յան իր էջում։–0–