Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են

21.08.2017, 10:58
Օգոստոսի 20-ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել է 100 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից:
Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Արարատի մարզում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Օգոստոսի 20-ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել է 100 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից:

Արգելոցի տարածքում իրականացվել են 149 ծխացող օջախների և 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ:

Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության ոստիկանները:–0–