Կարեն Կարապետյանը շատ կոշտ հայհոյել է Ծառուկյանին ու Աբրահամյանին
23.03.2017,
11:40
Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Արտաշատում կազմակերպված ընդունելությունը նման չէր մյուս մարզերում կազմակերպված ընդունելություններին։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Արտաշատում կազմակերպված ընդունելությունը նման չէր մյուս մարզերում կազմակերպված ընդունելություններին, գրում է «Ժամանակը»։
Թերթի տեղեկություններով՝ այդ «ընդունելությունը» կազմակերպել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործող վարչապետին անհարմար իրավիճակում դնելու համար, որի պատճառը շատ խորքային է:
«Պարզվում է՝ Սամվել Ալեքսանյանի հոր հուղարկավորության համար Հայաստան եկած ռուսաստանաբնակ քրեականների մոտ Կարեն Կարապետյանը շատ կոշտ հայհոյել է Գագիկ Ծառուկյանին և Հովիկ Աբրահամյանին, որից հետո վերջիններս որոշել են, որ Կարեն Կարապետյանի հետ ընտրություններից հետո ահավոր «բազառ» է լինելու»», – գրում են հոդվածի հեղինակները։–0–