Կարեն Կարապետյանը կարևորել է հանրապետությունում հասարակական կարգի պահպանումն ու անվտանգության ապահովումը

24.04.2018, 15:32
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Կարեն Կարապետյանը կարևորել է հանրապետությունում հասարակական կարգի պահպանումն ու անվտանգության ապահովումը

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ոստիկանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ վերջին օրերին զանգվածային հավաքների, ցույցերի ու երթերի ընթացքում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի,հասարակական անվտանգությունը պահպանելու, կատարած աշխատանքի և հանդուրժողականության համար:

«Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է հանրապետությունում հասարակական կարգի պահպանման, հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի ու անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է, որ հանրապետությունում օպերատիվիրավիճակը վերահսկելի է և ընդգծել, որ ոստիկանությունը շարունակում է բարձրպատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրների լուծումը:-0-