Կապանից չվերթեր իրականացնելու համար օդանավ է գնվել

06.10.2017, 19:11
Մոտ ապագայում նախատեսվում է չվերթեր իրականացնել Կապան–Երևան և հակառակ ուղղությամբ։
Կապանից չվերթեր իրականացնելու համար օդանավ է գնվել

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոտ ապագայում նախատեսվում է չվերթեր իրականացնել Կապան–Երևան և հակառակ ուղղությամբ։

Ինչպես այսօր Սյունիքի մարզպետարանում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նշեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, 2017 թ.–ի առաջին կիսամյակի վերջերից սկսվելեն Կապանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները, որն արժեցել է 2 մլն դոլար։

Загружается новость ... "Лево"

«Երկու օր առաջ կնքել ենք պայմանագիր չեխական ավիաընկերության հետ ու գնել ն L-410 մակնիշի 19 տեղանոց ինքնաթիռ», – նշեց Հակոբյանն ու հավելեց, որ ինքնաթիռն արժեցել է 5,5 մլն եվրո և արդեն հաջորդ տարվա մարտին կլինի Հայաստանում:

Նրա խոսքով, 1,5 միլիոնն իր վրա է վերցրել Պղնձամոլիբդենային կոմբինատը, մյուս գումարը լիզինգի տեսքով կլինի։

«Կապանի օդանավակայանի կառուցումը մեզ համար բիզնես ու կոմերցիոն ծրագիր չէ», – հայտարարեց մարզպետը։ 

«Պետք է հեշտացվի սյունեցու ու բոլորի գալ-գնալը մարզ, մենք խիստ կակտիվացնենք կյանքը մարզում», - ընդգծեց Վահե Հակոբյանը:

Մարզպետը նաև անդրադարձավ ինքնաթիռի տոմսերի գներին` նշելով, որ արժեքը դեռ որոշված չէ։

«Նախնական 30-40 հազար դրամի սահմաններում է լինելու», – ասաց մարզպետն` ավելացնելով, որ լինելու են սուբսիդավորված տոմսեր ուսանողների, առողջական խնդիներ ունեցող մարդկանց համար։

Հիշեցնենք, որ հունիսի 8–ին Սյունիքի օդանավակայանում փորձնական վայրէջք է կատարել առաջին օդանավը։–0–