413.78
4.82
386.17
+14
Եղանակը Երևանում
Հայ

ՃՈ տեսուչները Երևանում Իրանի քաղաքացուց 400 դոլարի կաշառք են վերցրել`սպառնալով զրկել ազատությունից

21:05
03 Հոկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են «Ճանապարհային ոստիկանության» երկու տեսուչների կողմից կատարված հանցագործությունների` կաշառք պահանջելու և ստանալու մի քանի դրվագներ, հաղորդում է ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայությունը։

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ճանապարհային ոստիկանները նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով, խոշոր չափերով կաշառք են ստացել ԻԻՀ քաղաքացուց, ինչպես նաև կաշառք են պահանջել ևս 4 քաղաքացիներից:

Загружается новость ... "Лево"

Այսպես, 2017թ.-ի օգոստոսի 27-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում ՃՈ ավագ տեսուչ Նշան Թադևոսյանն իր հետ ծառայություն իրականացնող ՃՈ տեսուչ Արթուր Մարտիկյանի հետ, առանց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հատկանիշների առկայության, կանգնեցրել են ԻԻՀ քաղաքացի Ֆաթոլահ Հաջամինիի վարած «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան, ապա` առանց համապատասխան ստուգման, նրան մեղադրել ալկոհոլ օգտագործելու մեջ:

«Այնուհետև հիշյալ ոստիկանները, ոտնահարելով ԻԻՀ քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը, 300.000 ՀՀ դրամի չափով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու, Ֆ. Հաջամինիին 12 օրով ազատությունից զրկելու և ավտոմեքենան տուգանային հրապարակ տեղափոխելու սպառնալիքով նրանից նախնական համաձայնությամբ պահանջել ու ստացել են խոշոր չափերով` 191.200 ՀՀ դրամին համարժեք 400 ԱՄՆ դոլար և 60.000 ՀՀ դրամ կաշառք», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Հատուկ քննչական ծառայությունում վերը նշված դեպքի քննության ընթացքում բացահայտվել են հիշյալ ՃՈ տեսուչների կողմից դեպքի օրը նաև այլ քաղաքացիներից կաշառք պահանջելու ևս 4 դրվագներ:

Այսպես, 2017թ.-ի օգոստոսի 27-ին Ն. Թադևոսյանն ու Ա. Մարտիկյանը Երևան քաղաքի տարբեր հատվածներում կանգնեցրել են անվտանգության գոտին չամրակապած երեք վարորդների և վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու` վարչական իրավախախտումները չարձանագրելու համար նրանցից նախնական համաձայնությամբ պահանջել 3000-5000 ՀՀ դրամ կաշառք:

Загружается новость ... "Право"

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նույն օրը ՃՈ տեսուչները անվտանգության ամրագոտին չամրակապելու համար կանգնեցրել են ևս մեկ վարորդի: Այնուհետև, նկատելով, որ վերջինիս ավտոմեքենայի տեխզննության կտրոնը ժամկետանց է և պատկանում է մեկ այլ տրանսպորտային միջոցի` ՃՈ տեսուչները, այդ մասին արձանագրություն չկազմելու համար, նախնական համաձայնությամբ վարորդից պահանջել են 30.000 ՀՀ դրամ կաշառք:  

«Այսպիսով, ԻԻՀ քաղաքացուց նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» տեսուչներ Ն. Թադևոսյանին ու Ա. Մարտիկյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (կաշառք ստանալը), իսկ ՀՀ 4 քաղաքացիներից նախնական համաձայնությամբ կաշառք պահանջելու համար նույն ՃՈ տեսուչներին մեղադրանքներ են առաջադրվել 4 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: ՃՈ տեսուչներ Ն. Թադևոսյանի ու Ա. Մարտիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

«Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ