412.53
5.1
388.63
+12
Եղանակը Երևանում
Հայ

ՃՈ. մինչև ապրիլի 16-ը ներառյալ կրկեսի խաչմերուկում գրանցված խախտումները չեն արձանագրվի

19:16
11 Ապրիլի 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է, որ մինչև ապրիլի 16-ը ներառյալ Երևանի Ագաթանգեղոսի փողոցում և Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում գրանցված խախտումները տեսանկարահանող սարքերով չեն արձանագրվի:

Ճանապարհային ոստիկանությունը նաև տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների կուտակումներից և վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով 2017 թ. ապրիլի 8-ից Երևանի Ագաթանգեղոսի փողոցում և Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Փոփոխությունների արդյունքում՝ կփակվի Ագաթանգեղոսի փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայից Արշակունյաց պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նախատեսված՝ 120 մետր չհասած Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկ, հետադարձի տեղը:

Загружается новость ... "Право"

Նշված ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները հետադարձ կարող են կատարել Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում:

Նշված փոփոխություններով պայամանվորված փոփոխվել է նաև տվյալ խաչմերուկի լուսացուցային օբյեկտի աշխատանքային ռեժիմը այնպես, որ Արշակունյաց պողոտայից Ագաթանգեղոս փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորող լուսացույցի աջ սեկցիան տվյալ ուղղությամբ երթևեկությունը կթույլատրի որոշակի ընդհատումներով՝ նախկին անընդհատի փոխարեն:

«Տեղեկացնում ենք, որ մինչև 2017 թ. ապրիլի 16-ը ներառյալ՝ նշված փոփոխություններով պայմանավորված իրավախախտումները տեսանկարահանող սարքերով չեն արձանագրվի», – նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
11:01
16 Մարտի 2023
Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
09:50
16 Մարտի 2023
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով
12:39
15 Մարտի 2023
Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը
Երևանի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանը
11:20
15 Մարտի 2023
Մեծ պահքը կիսվեց․ Այսօր Միջինք է
Մեծ Պահքի 24-րդ օրը` այս տարի մարտի 15-ին, նշվում է Միջինքը: Միջինքով կիսվում է Մեծ Պահքը
11:13
15 Մարտի 2023
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում է անձրև
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի