Իսպանիայի Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը

12.08.2016, 18:11
Օգոստոսի 12-ին իսպանական Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը:
Իսպանիայի Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 12-ին իսպանական Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Քաղաքային խորհուրդը և նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քվեարկեցին ինստիտուցիոնալ հայտարարությանը։ Այս քայլով Բենալմադենան համալրեց Իսպանիայի՝ նման որոշում ընդունած երկու տասնյակից ավելի քաղաքների շարքը», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–