423.85
4.07
402.21
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հրաչյա Հարությունյանը վաղվանից անցնելու է պատժի կրման բաց ռեժիմի

11:12
31 Օգոստոսի 2017

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ-ից Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը վաղվանից անցնելու է պատժի կրման բաց ռեժիմի, գրում է «Հրապարակ» թերթը` հղում անելով Հարությունյանի աներ Վիկտոր Մարտիրոսյանին։

«Վաղվանից բաց են թողնելու, որ գա տուն, իրիկունը գնա հետ։ Ես պետք է կազմակերպեմ, որ նա աշխատանքի ընդունվի։ Իրեն ասել են՝ մինչև մի տեղ գործի տեղ չընդունվես, քեզ բաց չենք թողնի։ Առավոտ ժամը 8-ին պետք է գա աշխատանքի, իրիկունը 7-ին հետ գնա», – ասել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ Հրաչյային այսօր տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կողքին գտնվող շենք, որտեղ բաց ռեժիմում գտնվող բանտարկյալներն են։

«Հիմա ես վաղը առավոտ գնում եմ իր մոտ, իրա փաստաթղթերը վերցնեմ, որ կազմակերպեմ, իրեն աշխատանքի ընդունեմ, որ հրամանը տանի տա հիմնարկությանը, ասի՝ ես աշխատում եմ, որ իրեն բաց թողնեն», – նշել է Մարտիրոսյանը։ 

2014 թ.-ի օգոստոսի սկզբին Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանը Հարությունյանին մեղավոր էր ճանաչել կեղծ փաստաթղթերի կիրառման և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մեջ, որը երկու և ավելի մարդկանց մահվան պատճառ էր դարձել։ Դատարանը Հարությունյանին դատապարտել էր վեց տարվա և ինն ամսվա ազատազրկման։  2017 թ.–ի հուլիսի 20-ին Հարությունյանը հանձնվել էր հայկական կողմին, որպեսզի պատժի մնացած մասը կրի Հայաստանում։

ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը բեռնատարի վարորդ է։ Նա դարձել էր ավտովթարի մեղավոր 2013 թ.–ի հուլիսին Նոր Մոսկվայի տարածքում, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:17
03 Հոկտեմբերի 2023
ԱԺ–ն վավերացրեց Հռոմի ստատուտը
Ազգային ժողովը քիչ առաջ վավերացրեց Հռոմի ստատուտը
10:57
03 Հոկտեմբերի 2023
Շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում. Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում
Ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության
21:30
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և երկու վիրավոր
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է
19:37
02 Հոկտեմբերի 2023
Երևանում լույս աշխարհ են եկել արցախցի զույգեր` Արթուրն ու Մանեն
Փոքրիկների մայրը եղել է 39 շաբաթական հղի, երբ ընտանիքով բռնի տեղահանվել է Արցախից
17:13
02 Հոկտեմբերի 2023
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ
14:49
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանը քիչ առաջ կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
12:45
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
11:16
02 Հոկտեմբերի 2023
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է