Հայկ Մարությանը կրճատել է Երևանի 2800–ամյակի միջոցառումների ծախսերը` 1մլրդ 700 մլն դրամից դարձնելով 300 մլն դրամ. թերթ

11.10.2018, 13:19
Հայկ Մարությանը կրճատել է Երևանի 2800–ամյակի միջոցառումների ծախսերը` 1մլրդ 700 մլն դրամից դարձնելով 300 մլն դրամ:
Հայկ Մարությանը կրճատել է Երևանի 2800–ամյակի միջոցառումների ծախսերը` 1մլրդ 700 մլն դրամից դարձնելով 300 մլն դրամ. թերթ

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը թեև դեռ երդմնակալության պրոցեդուրան չի անցել, սակայն, ըստ էության, ստանձնել է քաղաքապետի պաշտոնը և անցել իր պարտականությունների կատարմանը, գրում է «Հրապարակը»։

Օրաթերթի տեղեկություններով, առաջին գործերից մեկը եղել է Երևանի 2800-ամյակի տոնակատարության ծրագրի ուսումնասիրությունն ու մեծապես կրճատումը։

Загружается новость ... "Лево"

«Մեզ ասացին, որ տոնի համար նախապես 1 միլիարդ 700 միլիոն դրամ է նախատեսված եղել, Մարությանը միջոցառումների մեծ մասը «քենսըլ» է արել՝ ծախսերը կրճատելով մինչև 300 միլիոն դրամի։ Նա ավելի շատ կրճատելու ցանկություն է ունեցել, սակայն փողի մի մասն արդեն ծախսված է եղել, պայմանագրերը՝ կնքված», – նշում են հոդվածի հեղինակները։

Երևանի 2800–ամյակի տոնակատարությունները կանցկացվեն հոկտեմբերի 20–21–ին։–0–