Հայաստանը մասնակցում է Տաջիկստանում ՀԱՊԿ երկրների ռազմական հետախուզության զորավարժություններին

18.04.2016, 15:58
Տաջիկստանում սկսվել են «Որոնում 2016» ՀԱՊԿ երկրների ռազմական հետախուզության զորավարժությունները:
Հայաստանը մասնակցում է Տաջիկստանում ՀԱՊԿ երկրների ռազմական հետախուզության զորավարժություններին

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Տաջիկստանում սկսվել են «Որոնում 2016» ՀԱՊԿ երկրների ռազմական հետախուզության զորավարժությունները, բացման արարողությանը մասնակցել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հայտնում է երկուշաբթի ՀԱՊԿ-ի մամուլի ծխառայությունը:

Հետախուզական ուժերի առաջին համատեղ զորավարժության բացման արարողությունը տեղի ունեցավ Տաջիկստանի ԶՈՒ «Մագոբ» հրաձգարանում: Բացի կազմակերպության  գլխավոր քարտուղարից, բացման արարողությանը մասնակցել է նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը և Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոն:

«Շատ կարևոր է, որ զորավարժություններին մասնակցող շատ երկրներ ներկայացրել են հետախուզության իրականացման իրենց տեխնիկական միջոցները, դրանք բոլորը կկիրառվեն, այդ միջոցներին կծանոթանան ՀԱՊԿ-ի երկրների Զինված ուժերի բոլոր ներկայացուցիչները, ինչը թույլ կտա միասնականացնել դրանց կիրառումը: Կարևոր է ավելացնել դրանց կիրառման արդյունավետությունը` գլխավոր խնդիրները լուծելու համար», - հայտարարել է Բորդյուժան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Զորավարժություններում մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի կազմի զինվորական, հատուկ, ռադիոէլեկտրոնային, օդային և հետախուզական այլ տեսակի ստորաբաժանումները: Ընդհանուր առմամբ զորավարժություններին մասնակցելու են 1,5 հազար զինծառայողներ, ինչպես նաև բանակային, օպերատիվ-մարտավարական և ռազմա-տրանսպորտային ավիացիայի ստորաբաժանումները:

Զորավարժությունների ընթացքում զորքերի զորամիավորումների հետախուզական ստորաբաժանումները սարերում հետախուզության անցկացման, հետախուզական տեղեկատվության հավաքման, մշակման, վերլուծության և փոխանակման փորձ ձեռք կբերեն, ինչպես նաև ձեռք կբերեն հատուկ գործողության ընթացքում անծանոթ տեղանքում ն կարևոր օբյեկտների գրավման և ոչնչացման գործողությունների փորձ: -0-