Հայաստանը 5–րդ տարին անընդմեջ աշխարհի 3 ամենառազմականացված երկրների ցանկում է
04.12.2018,
20:41
Հայաստանը 5–րդ տարին անընդմեջ աշխարհի 3 ամենառազմականացված երկրների ցանկում է:

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը եզրափակում է աշխարհի ամենառազմականացված երկրների առաջին եռյակը` Բոննի Կոնվերսիայի միջազգային ինստիտուտի (BICC) ռազմականացվածության 2018 թ.–ի գլոբալ ցուցիչի համաձայն։ Այսպիսով, 2014 թ.–ից Հայաստանն ամեն տարի ներառվում է աշխարհի ամենառազմականացված երկրների ցանկում։
151 երկիր ներառած ցուցիչը կազմվում է երեք պարամետրերով` ՀՆԱ–ի նկատմամբ ռազմական ոլորտի ծախսերի հարաբերակցություն, այդ ոլորտում զբաղված բնակչության մասնաբաժին և ծանր սպառազինության քանակ` բնակչության մեկ շնչի հաշվով։ Վարկանիշը կազմվում է 1000 միավոր սանդղակով, որտեղ 1000–ը ռազմականացվածության առավելագույն մակարդակն է։
Հայաստանը հավաքել է 860,1 միավոր, այն առավել ռազմականացված երկիրն է Եվրոպայում։ Հայաստանից առաջ են անցել Իսրայելը (911 միավոր) և Սինգապուրը (885,7 միավոր)։ Առաջին հնգյակում Հայաստանն առաջ է անցել Կիպրոսից (849,7 միավոր) և Հարավային Կորեայից (838,5 միավոր)։
Տարածաշրջանում Հայաստանի հարևանները տեղակայվել են հետևյալ հերթականությամբ. Ադրբեջան` 12–րդ տեղ (815,7), Թուրքիա` 20–րդ (766,1), Իրան` 22–րդ (763,7) և Վրաստան` 52–րդ (միավորները նշված չեն)։
Զեկույցում նշվում են նաև Հայաստանի ռազմականացվածության նման բարձր մակարդակի պատճառները։
«Առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության պատճառով Հայաստանը (3–րդ տեղ) և Ադրբեջանը (12–րդ տեղ) շարունակում են հսկայական ռեսուրսներ ներդնել իրենց զինված ուժերում», – նշվում է զեկույցում։–0–