Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

11.04.2019, 13:27
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Ապրիլի 11-ի ցերեկը, 12-ին, 15-ին հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Ապրիլի 13-14-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 13-14-ը կբարձրանա 1-2 աստիճանով։

Երևանում ապրիլի 11-ին՝ կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 12-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:-0-