410.04
4.03
388.59
+26
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում շոգ եղանակը 10–ամյա ռեկորդ է սահմանում, և սա դեռ վերջը չէ

15:19
06 Սեպտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հանրապետության տարածքում արդեն 20 օր է անձրևներ գրեթե չեն դիտվել, վերջին անձրևները եղել են օգոստոսի 17-ին, որից հետո մինչ օրս կրկին հաստատվել է առանց տեղումների եղանակ, փաստում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը

Загружается новость ... "Право"

«Չոր եղանակը ուղեկցվել է բարձր ջերմային ֆոնով։ Այսօր աշնան 6-րդ օրն է, սակայն օդի ջերմաստիճանը շարունակում է մնալ ռեկորդային բարձր։ Երեկ Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +37,2 աստիճանի, որը 0,7 աստիճանով գերազանցել է 2007թ.–ի սեպտեմբերի 5-ին գրանցված ռեկորդը` +36,5 աստիճանը։ Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, սպասում ենք էլ ավելի բարձր ջերմաստիճան։ Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի +38 աստիճանի, որը կրկին համարվում է ռեկորդային բարձր՝ այս օրվա համար, և նորման գերազանցում է 6-8 աստիճանով», – նշում է օդերևութաբանը։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, բացի բարձր ջերմային ֆոնից և առանց տեղումների եղանակից, օդում խոնավությունը գրեթե բացակայում է։ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում, ինչպես նաև Երևանում ցերեկը հարաբերական խոնավությունը նվազում է մինչև 10-15 տոկոս, որը շատ ցածր ցուցանիշ է։

«Սեպտեմբերի 7-8-ին Հայաստան Սև ծովի շրջաններից կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, սեպտեմբերի 7-ին կեսօրից հետո Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 8-ից կրկին հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ», – նշում է Սուրենյանը։

«Սեպտեմբերի 9-11-ին Հայաստանը նորից կգտնվի արաբական անապատներից եկող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով», – օդերևութաբանի խոսքերը մեջբերում է shamshyan.com–ը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ
23:42
27 Սեպտեմբերի 2023
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
21:11
27 Սեպտեմբերի 2023
«Ռոսիա» ավիաընկերությունը լրացուցիչ չվերթեր է գործարկում Սանկտ Պետերբուրգից Երևան
Ավիաընկերության չվացուցակում ավելացվել է լրացուցիչ չվերթ դեպի Երևան
19:45
27 Սեպտեմբերի 2023
ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար
ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը
14:37
27 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանցիները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին
Ռուբեն Վարդանյանը կինը հայտնել է, որ Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից
12:55
27 Սեպտեմբերի 2023
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի    
14:08
26 Սեպտեմբերի 2023
Կոռնիձորում բուժօգնության կետեր են գործում, առաջին 2 օրում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի
Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաներ
13:11
26 Սեպտեմբերի 2023
ԼՂ–ից երեկ տեղափոխված կինը Երևանում բալիկ է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. ՖՈՏՈ
12:27
26 Սեպտեմբերի 2023
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են