Հայաստանում կդյուրացվի ամուսնության և նորածնի գրանցման ընթացակարգը

09.07.2019, 16:39
Հայաստանում կդյուրացվի ամուսնության և նորածնի գրանցման ընթացակարգը:
Հայաստանում կդյուրացվի ամուսնության և նորածնի գրանցման ընթացակարգը

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային ժողովը երեքշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ միաձայն ընդունեց «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը:

Փոփոխությունները պայմանավորված են համակարգը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, ինչը թույլ կտա նվազեցնել որոշակի ծախսերը և փաստաթղթերի ձևավորման ժամկետները, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, բարելավել մատուցվող ծառայությունների որակը:

Այդպես, փոփոխություններով հնարավորություն է ստեղծվում ծառայություններ մատուցել «մեկ պատուհանի» սկզբունքով: Մասնավորապես, այդ համակարգի շնորհիվ, քաղաքացին կկարողանա ամուսնությունը գրանցել իր համար ամենահարմար  ՔԿԱԳ–ի (ЗАГС) ստորաբաժանումում, այդ թվում` արտերկրում Հայաստանի հյուպատոսական բաժիններում:

Ինչ վերաբերում է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների միջոցով (2016 թ.-ի հոկտեմբերից Հայաստանում գործում է փոխնակ մայրություն) ծնված երեխաների գրանցմանը, ապա այդ հարցը նույնպես կկարգավորվի նոր փոփոխություններով:-0-