Հայաստանում ջերմաստիճանային «ճոճանակ» է սպասվում

18.04.2018, 10:32
Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը։
Հայաստանում ջերմաստիճանային «ճոճանակ» է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում օդի ջերմաստիճանն ապրիլի 18–19–ը և 20–ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5–6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8–10 աստիճանով, իսկ ապրիլի 20–ի ցերեկը, 21–ին և 22–ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 6–7 աստիճանով։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 19–ի ցերեկը Սյունիքի հովիտներում, Վայոց Ձորի նախալեռներում և Երևանում, այնտեղ ջերմաստիճանը կբարձրանա` հասնելով +22...+27 աստիճանի։

Երևանում ուրբաթից կիրակի օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +18...+22 աստիճանի սահմանում։

Միաժամանակ ապրիլի 18–19–ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 20–21–ը և 22–ի գիշերը մարզերից շատերում ժամանակ առ ժամանակ կանխատեսվում է անձրև։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ, ապրիլի 20–ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 15–20 մ/վ։–0–