Հայաստանում հանգստան օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս մի քանի աստիճանով

15.07.2016, 10:13
Հանգստյան օրերին հանրապետության տարածքում սպասվում է շոգ և առանց տեղումների եղանակ:
Հայաստանում հանգստան օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս մի քանի աստիճանով
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հանգստյան օրերին հանրապետության տարածքում սպասվում է շոգ և առանց տեղումների եղանակ:

Ինչպես հայտնում է Հայպետհիդրոմետը, հուլիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 2-7 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում հուլիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 15-ին Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +34...+36 աստիճան, գիշերը՝ +18...+20: Հուլիսի 16–ին ցերեկային ժամերին կանխատեսվում է +18...+20 աստիճան, գիշերը` +18...+20։ Հուլիսի 17-ին ցերեկային ժամերին կանխատեսվում +35...+37, գիշերը՝ +19...+21: –0–